![](/banners/BeFunky-design.jpg)
ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում. Ալիև
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/aliev1.jpg)
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի իրավական նորմերի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:
Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արաբական Միացյալ Էմիրությունների Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ, շեյխ Մուհամմեդ բեն Զաիդ Ալ-Նախայանի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը:
Ալիևն ասել է, որ երկար տարիներ է, ինչ ադրբեջանական հողերի 20 տոկոսը գտնվում է Հայաստանի ԶՈՒ «օկուպացիայի» տակ, ինչի հետևանքով «ավելի քան 1 մլն ադրբեջանցի դարձել է փախստական ու բռնի տեղահանված»: