Բաժիններ՝

«Ալաշկերտը» մեկնել է Թուրքիա

Երևանի «Ալաշկերտը» մեկնել է Թուրքիա ՝ անցկացնելու ուսումնամարզական հավաք:

«Ալաշկերտը» Թուրքիա է մեկնել 24 ֆուտբոլիստով: Թիմին միացել է կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը, ով նոր է ապաքինվել վնասվածքից և թիմի կազմը վերջերս է համալրել:

Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմն ուսումնամարզական հավաքն անցկացնելու է մինչև փետրվարի 10-ը:

Ուսումնամարզական հավաքի շրջանակում «Ալաշկերտը» փետրվարի 6-ին և 10-ին ստուգողական հանդիպումներ է անցկացնելու հունգարական «Շիոֆոկի» և «Սորոկսարի» հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29