
ՊՍԺ-ն նոր ռեկորդ է սահմանել

Ֆրանսիական ՊՍԺ-ն կրկին ռեկորդ է սահմանել: Ակումբն արդեն 32 հանդիպում Ֆրանսիայի առաջնությունում չի կրել ոչ մի պարտություն: Այս ցուցանիշի շնորհիվ ՊՍԺ-ն հավասարվեց «Նանտին»: Վերջինս նման ցուցանիշ էր գրանցել 1994-95 մրցաշրջանում:
Վերջին անգամ փարիզյան ակումբը պարտվել էր նախորդ մրցաշրջանում «Բորդոյին»՝ 2:3 հաշվով:
Ընթացիկ մրցաշրջանում փարիզյան ակումբի ֆուտբոլիստներն իրենց հաշվին գրանցել են 63 միավոր և 2-րդ հորիզոնականում գտնվող «Մոնակոյից» առաջ են 24 միավորով:
Սիրարփի Աղաբաբյան