Պուտինին փոխանցել են Էրդողանի՝ հանդիպման առաջարկը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ցանկության մասին, հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Վլադիմիր Պուտինին զեկուցվել է նախագահ Էրդողանի ցանկության մասին»,- ասել է նա լրագրողներին:
Միաժամանակ, Պեսկովը խուսափել է պատասխանից՝ արդյոք ինչ-որ որոշում ընդունվել է՝ կապված Պուտինի ու Էրդողանի հնարավոր հանդիպման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ այն բանից հետո, երբ անցած շաբաթ թուրքական կողմը նորից մեղադրեց ռուս զինվորականներին իր օդային տիրույթը խախտելու մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ուրբաթ օրը ռուսական «Սու-34» կործանիչը Սիրիայի տարածքից խախտել է իր օդային տիրույթը: