
«Նեյմարը շատ լավ ֆուտբոլիստ է և միայնակ կարող է լուծել խաղի ելքը». Ռամոս

Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է այն լուրերը, ըստ որոնց՝ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը կարող է տեղափոխվել մադրիդյան ակումբ:
Ռամոսը նշել է, որ Նեյմարը շատ լավ ֆուտբոլիստ է և միայնակ կարող է լուծել խաղի ելքը:
«Ֆուտբոլը շատ անկանխատեսելի է, տրանսֆերային շշուկները նորմալ են, դրանք միշտ կլինեն:
Օրինակ, Սերխիո Ռամոսը երբեք չի տեղափոխվի «Բարսելոնա»»,- նշել է Ռամոսը:
Սիրարփի Աղաբաբյան