««Բարսելոնային» հասնել դժվար կլինի, բայց անհնարին ոչինչ չկա». Զինեդին Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է Իսպանիայի առաջնությունում «Էսպանյոլի» դեմ անցկացրած խաղը (6:0):
«Չգիտեմ, արդյո՞ք սա մեր ամենալավ խաղն էր, բայց ես շատ գոհ եմ: Վստահ չեմ, ինչն էր կոնկրետ փոխվել, բայց կարող եմ ասել, որ ինչ-որ բաներ մենք սկսել ենք այլ կերպ անել: Մենք հասել ենք նորմայի:
Մեր խնդիրն է՝ աշխատել խաղալ ինչքան հնարավոր է՝ ավելի լավ յուրաքանչյուր խաղում և մոտենալ առաջնության ֆինիշին հաղթանակի շանսերով: Պետք է առաջ շարժվենք, չնայած «Բարսելոնայից» ետ մնալը կարող է 4 միավորից աճել 7-ի (կատալոնացիները մեկ խաղ քիչ են խաղացել): Իրավիճակը բարդ է, բայց մենք կանենք ամեն ինչ, ինչ պահանջվում է մեզանից: Քանի դեռ երազանքը կենդանի է, ոչինչ դեռ կորած չէ: Այո, դժվար կլինի, բայց անհնարին ոչինչ չկա»,- ասել է Զիդանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը