Ջոն Թերին հայտարարել է «Չելսիից» հեռանալու մասին
«Կապույտների» 35-ամյա ավագը խոստացել է հանդես չգալ Պրեմիեր լիգայի այլ ակումբում:
«Ես շատ կցանկանայի մնալ, բայց ակումբը որոշել է շարժվել այլ ուղղությամբ: Ես չեմ խաղա Պրեմիեր լիգայի այլ ակումբում. իմ կարիերան կշարունակվի այլ վայրում: Ես լավ ֆուտբոլ եմ ցուցադրում և կարող եմ խաղալ ևս մի քանի տարի, ուղղակի այլ ակումբում:
«Չելսին» կշարունակի առաջ շարժվել, ոչ մի ֆուտբոլիստ չի կարող վեր լինել ակումբից: Վստահ եմ, որ «Չելսին» կստորագրի մեկ կամ նույնիսկ երկու գերազանց պաշտպանների:
Ինձ ասել են, որ երբ կգա նոր մարզիչը, շատ բան կարող է փոխվել: Ափսոս, հեքիաթ չի լինի: Ես չեմ ավարտի կարիերաս «Չելսիում»: Ես այն կավարտեմ այլ ակումբում»,- Թերիին ցիտում է ВВС-ն:
Թերին «Չելսիում» է 15 տարեկան հասակից:
Թերին լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 696 հանդիպում, որի հետ հաղթել է 16 մրցաշար, ներառյալ՝ Անգլիայի 4 առաջնություն և Չեմպիոնների լիգան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը