Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է հրավիրի Ժոզե Մոուրինիոյին, որովհետև Լուի Վան Գալի գաղափարները չեն աշխատում

«Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին կոչ է արել մանկունյանցիներին փոխել մարզչին: ««Մանչեսթեր Յունայթեդը» հաջողության համար պատրաստ է ամեն ինչի, իսկ Մոուրինիոն երաշխավորում է դա, չնայած այն ամենին, ինչ կատարվեց այս մրցաշրջանում «Չելսիում»: Ժոզեն մնում է անհավանական մարզիչ:

«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ինչ-որ բան ձեռնարկի, որովհետև Վան Գալի գաղափարները չեն աշխատում: Եթե «Մանչեսթեր Սիթին» ստանա Գվարդիոլային, իսկ «Չելսին»` Սիմեոնեին կամ Սամպաոլիին, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է անպայման արձագանքի: Նրանք չեն կարող հետո էլ այնպիսի տեսք ընդունել, կարծես ամեն ինչ կարգին է»,- Անրիին ցիտում է Goal.com-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի 23-րդ տուրից հետո հավաքել է 37 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում` առաջատար «Լեսթերից» ետ մնալով 10 միավորով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս