
ՄԱԿ-ն անհանգստացած է ԱՄՆ-ում ռասիզմի աճով

ՄԱԿ-ի ներկայացուցիչները կարծում են, որ Միացյալ Նահանգներում նախկինի պես ոտնահարվում են աֆրոամերիկացիների քաղաքացիական իրավունքները, հայտնում է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը:
«Չնայած նկատելի փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել Ջիմ Քրոուի օրենքի (ռասայական խտրականության մասին օրենք) հայտնվելուց հետո և սկսվեց պայքար քաղաքացիական իրավունքի համար, մի խմբի գերիշխանությունը մեկ այլ խմբի նկատմամբ շարունակում է այսօր ևս բացասական ազդեցություն գործել աֆրոամերիկացիների քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային ու բնապահպանական իրավունքների վրա»,- ասվում է ՄԱԿ-ի փորձագետների հայտարարության մեջ:
Կազմակերպության փորձագետները հունվարի 9-29-ը այցելել էին Բալթիմոր, Վաշինգտոն, Ջեքսոն (Միսսիսիպի նահանգ), Նյու Յորք ու Չիկագո:
Այցի ընթացքում նրանք լուրջ անհանգստություն են հայտնել ոստիկանների կողմից սևամորթների սպանելու դեպքերի առնչությամբ, սևամորթների նկատմամբ բռնության դեպքերի, քրեական արդարադատության ոլորտում ռասայական խտրականության դեպքերի առնչությամբ: