«Դոյչ Մեդ». Հեռակա օնկոլոգիական անխտորոշում Գերմանիայում
«Դոյչ Մեդ» ընկերությունը, հանդիսանալով Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի Քաղցկեղի կենսաբանության կենտրոնի բացառիկ և պաշտոնական գործընկերը Հայաստանում, առաջարկում է Հայաստանի քաղաքացիներին հեռակա օնկոլոգիական անխտորոշում և որակյալ բուժման նշանակում ստանալ վերը նշված կլինիկայի կողմից: Որպես Գերմանիայի, ինչպես նաև ողջ Եվրոպայի քաղցկեղի ամենահայտնի և ամենաերաշխավորված կենտրոններից մեկը՝ Ֆրայբուրգի կենսաբանության կենտրոնը բացառապես կենտրոնացած է բժշկական խնամքի, բարձրակարգ հետազոտությունների և կրթական ծրագրերի լայն շրջանակի վրա:
Այն առաջատար հաստատություն է, որը փորձում է կիրառել նոր հակաքաղցկեղային դեղորայք գործնականում և բացահայտել առավել արդյունավետ վերականգնողական ծրագրեր՝ չարորակ համակարգային հիվանդություններ և կարծր ուռուցքներ ունեցող մարդկանց համար:
Բժշկական ուռուցքաբանության եվրոպական միությունը (ESMO) Ֆրայբուրգի Քաղցկեղի կենսաբանության կենտրոնը ճանաչել է որպես ուռուցքաբանության և պալիատիվ խնամքի ամենամասնագիտացված համալիր կենտրոնը:
Ձեռքի տակ ունենալով արդեն անցկացված անհրաժեշտ բժշկական փաստաթղթերի ողջ փաթեթը՝ կենտրոնի պրոֆեսորների կողմից ընտրվում է տվյալ օրգանիզմին և ուռուցքին համապատասխան դեղորայքային բուժում` դասական քիմիոթերապիա, արդյունավետ քիմիոթերապիա, հորմոնալ բուժում, ինչպես նաև ուռուցքի բիոլոգիական բուժում, ինչպես օրինակ մոնոկլոնալ հակամարմիններով, իմունային մոդուլյատորներ, դիֆերենցման ինդուկտորներ, վերջինս հաճախ հետազոտությունների շրջանակներում:
«Դոյչ Մեդ» ընկերության կողմից առաջարկվող «Հեռակա օնկոլոգիական ախտորոշում» ծառայության փաթեթն իր մեջ ներառում է՝
- Բոլոր փաստաթղթերի թարգմանություն գերմաներեն
- Բոլոր փաստաթղթերի, հետազոտությունների /MRT, CT և այլն/ ուղարկում Գերմանիա
- Պայմանավորվածություն, գրանցում բժիշկների մոտ
- Գործընթացի ժամանակ կապի ապահովում հիվանդի և հիվանդանոցի միջև` լրացուցիչ պարզաբանումների, նոր հետազոտությունների անհրաժեշտության դեպքում
- Կլինիկայի կողմից պաշտոնական եզրակացության, անհրաժեշտության դեպքում նաև քիմիոթերապիայի սխեմայի տրամադրում գերմաներեն, հայերեն լեզուներով
«Դոյչ Մեդ»
Ձեր կողքին` հանուն Ձեր առողջության
Հասցե` Կողբացու 42
Հեռ.` 060-640707, 091-640707