ԵՄ-ն Աֆրիկային 50 միլիոն դոլար կհատկացնի ահաբեկչության դեմ պայքարելու համար
Եվրամիությունը 50 միլիոն եվրո կհատկացնի Աֆրիկայի երկրներին ահաբեկչության դեմ պայքարելու համար: Այս մասին ասվում է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, հայտնում է korrespondent.net-ը:
Վաղը Եթովպիայի մայրաքաղաք Ադիս-Աբեբայում անցկացվող «Աֆրիկյան միության» դոնորական համաժողովի ժամանակ կհաստատվի հատկացված միջոցների տրամադրումը, հաղորդում են ԵՄ-ում:
ԵՄ-ն իր ցավակցություններն է հայտնել՝ կապված Նիգերիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ահաբեկչության հետ:
«Մեր մտքերն ու ցավակցություններն ուղղված են տուժածների ընտանիքներին ու բարեկամներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նիգերիայի արևելքում «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետևանքով սպանվել է 86 մարդ:
Նշենք, որ Աֆրիկայում պարբերաբար տեղի են ունենում ահաբեկչություններ: