Բաժիններ՝

Թուրքիան տագնապած է «Դաեշի» դեմ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի կողմից քրդերին տրամադրվող աջակցությունից

«Ամերիկայի ձայնը» հաղորդում է, որ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Սիրիայում գործող քրդական քաղաքական կազմակերպությունը ու նրա ռազմական կառույցը, ինչպես նաև Բաշար ալ Ասադի կառավարությունը, Սիրիայում չունեն ապագա:

Անկարան մեղադրել է այդ քրդական խմբավորմանը՝ Թուրքիայում գործող Քրդական աշխատավորական կուսակցության ապստամբների հետ կապեր ունենալու մեջ: Վերջինների դեմ Թուրքիան հարավարեւելյան հատվածներում ծավալել է ռազմական գործողություններ,, ինչպես նաև օդային հարվածներ է հասցնում Իրաքի հյուսիսում. Այս ամիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել էր արմատախիլ անել այդ կազմակերպությունը:

Վարչապետ  Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ եթե Թուրքիան անհրաժեշտ համարի, ապա նախազգուշական նույն միջոցները կձեռնարկի Սիրիայի քրդերի հանդեպ, որոնք նա կիրառում է Քրդական աշխատավորական կուսակցության դեմ Իրաքում:

Դիտորդները կարծում են, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը ոգևորվել է, որ իրեն հաջողվել է ուրբաթ օրը Ժնևում սկսված խաղաղության բանակցություններից դուրս թողնել Սիրիայի քրդերին:

Սակայն Բրյուսելի Քարնեգի հաստատության վերլուծաբաններից Սինան Ուլգենը կարծում է, որ Անկարայի կարծրացած դիրքորոշումը նաև Սիրիայի քրդերի կողմից վերջերս ձեռքբերված ռազմական հաջողությունների արդյունք է.

Ըստ նրա՝ Անկարան բարկացած է Սիրիայում քրդերի դեպի արևմուտք ծավալվելու փաստից, սակայն Ռուսաստանի օդանավի խոցումից ի վեր Թուրքիան սահմանափակ հնարավորություն ունի արտացոլելու իր ազդեցությունը Սիրիայում՝ վախենալով Ռուսաստանի հետ պատերազմի սանձազերծումից:

Նոյեմբերին իր ինքնաթիռի խոցումից հետո, Ռուսաստանը հակաօդային հրթիռային կայաններ է ծավալել Սիրիայում: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պատերազմում Մոսկվան ևս ձգտում է հովանավորել Սիրիայի քրդերին, որոնք արդեն իսկ աջակցություն են ստանում ԱՄՆ-ի կողմից:

Սակայն քրդական ուժերը այդ ռազմական թատերաբեմում գործող ամենաարդյունավետ ու գործուն ուժերից մեկն են, ինչը անտեսել հնարավոր չէ:

Սիրիայի քրդերը Թուրքիային մեղադրում են իրենց դեմ ցաքուցրիվ հարձակումներ իրականացնելու մեջ: Ու հաշվի առնելով Թուրքիայի ռազմական արշավանքը իր արևելյան նահանգներում՝ հնարավոր է այս հակամարտության աճը նոր, ավելի ծավալուն չափերի հասնի Սիրիայի տարածքում ևս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս