
«Սևիլիայի» ֆուտբոլիստները բոյկոտել են Կոնոպլյանկային

Ինչպես տեղեկացնում է sevilla.abc.es-ը, «Սևիլիայի» ֆուտբոլիստները բոյկոտ են հայտարարել ուկրաինացի կիսապաշտպան Եվգենի Կոնոպլյանկային:
Բոյկոտի պատճառ է հանդիսացել կիսապաշտպանի եսակենտրոն խաղը և նրա աստղային վարքագիծը: Կոնոպլյանկայի հետ չեն շփվում նաև մարզումների ժամանակ:
Ուկրաինացու վարքագծից դժգոհ են մասնավորապես Խոսե Անտոնիո Ռեյեսը, Վիտոլոն, Միքայել Կրոն-Դելին և Էվերա Բանեգին:
Ընդ որում, նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին չի կարողանում ազդել իրավիճակի վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը