
Հրապարակվել է Բեյոնսեի և Coldplay-ի համատեղ «Hymn For The Weekend» երգի տեսահոլովակը

Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Բեյոնսեն և Coldplay-ը ելույթ կուենան «Սուպերբոուլի» ժամանակ (Ֆուտբոլի ազգային կոնֆերանսի ամենամյա չեմպիոնական խաղ), հավանաբար, որպեսզի ներկայացնեն իրենց «Hymn for the Weekend» զուգերգը:
Սակայն խումբն արդեն տեսահոլովակ է նկարահանել Մումբայում` «Հոլի» փառատոնի ժամանակ:
Տեսահոլովակում Բեյոնսեին, ի տարբերություն Քրիս Մարտինի, ֆիզիկապես չենք տեսնում: Նա հայտնվում է էկրաններին, և, ինչպես նախորդ շաբաթ ասել էր դերասան Չենինգ Թաթումը. «Դու միշտ գիտես, որ նա ինչ-որ տեղ է աշխարհում, որտեղից կարող է ձեռքը մեկնել և հպվել քեզ»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը