
Ես փրկեցի աշխարհը Կլիչկոյի ձանձրալի դարաշրջանից. Թայսոն Ֆյուրի

Գերծանր քաշային կարգի WBA/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին հաղորդել է, որ իր ներդրումն է թողել բռնցքամարտի պատմության մեջ:
«Կլիչկոյի հետ մենամարտի ավարտից անմիջապես հետո ես մտածեցի. «Ես նվաճել եմ Աշխարհի չեմպիոնի կոչումը: Ձեռքներդ վեր»: Ես նայեցի Վլադիմիրի դեմքին և տեսա, որ նա արդեն գիտի իր պարտության մասին:
Նրա դեմքը պատմում էր մեր մենամարտի պատմությունը: Նրա մարմինն ասես մասերի բաժանված լիներ և ամբողջովին արյունով էր պատված: Իսկ իմ դեմքին անգամ փոքր քերծվածք չկար: Ես փրկեցի աշխարհը Կլիչկոյի ձանձրալի դարաշրջանից»,- ասել է Ֆյուրին:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 28-ին Թայսոն Ֆյուրին դատավորների միաձայն որոշմամբ հաղթեց 39-ամյա Վլադիմիր Կլիչկոյին և դարձավ գերծանր քաշային կարգի WBA (Super), WBO և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը