3 պատճառ՝ ինչո՞ւ ցանկությունները չեն իրականանում
Մտածե՞լ եք երբևէ, թե ինչո՞ւ Ձեր ցանկությունները չեն իրականանում: Ո՞րն է պատճառը:
Էզոթերիկները պնդում են, որ բոլոր ցանկությունները, առանց բացառության, իրականանում են: Ուղղակի մենք դա չենք նկատում: Ինչպե՞ս է դա ստացվում:
Տիեզերքը պատրաստ է կատարել յուրաքանչյուր ցանկություն, դա դժվար չէ: Բայց բանը նրանում է, որ աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, դրա համար էլ ինչ-որ մեկը ստիպված է լինում սպասել ցանկությունների իրականացմանը:
Տիեզերքը պատրաստ է կատարել Ձեր յուրաքանչյուր ցանկություն, բայց միևնույն ժամանակ՝ նրա մոտեցումը յուրաքանչյուր ցանկության շատ անհատական է: Կարելի է առանձնացնել 3 պատճառ, ըստ որոնց՝ Ձեր ցանկությունները դեռ չեն կատարվել.
1. Այն շատ շուտով կկատարվի:
2. Այն կկատարվի, բայց ստիպված եք փոքր-ինչ սպասել:
3. Տիեզերքը Ձեզ համար շատ ավելի լավ բան է պատրաստել, քան Դուք ցանկանում եք:
Այդպես է պատահում կյանքում. ինչ-որ ցանկություններ միանգամից են կատարվում, մի մասը՝ որոշ ժամանակ անց, իսկ որոշ ցանկություններ Տիեզերքը չի կատարում, քանի որ Ձեր համար նա ուրիշ պլաններ ունի, ավելի լավը:
Այնպես որ, եթե Դուք մտածում եք՝ ինչո՞ւ Ձեր ցանկությունները չեն կատարվում, ապա, ամենայն հավանականությամբ, Դուք կամ դեռ պատրաստ չեք ընդունել դրանք իրական կյանքում, կամ, Տիեզերքի կարծիքով, այդ ցանկությունների կատարումը վտանգ է իրենից ներկայացնում, և այդ ժամանակ Տիեզերքը Ձեր ցանկության փոխարեն Ձեզ շատ ավելի մեծ բան է տալիս:
Հիշեք, որ առաջին հերթին կատարվում են հետևյալ ցանկությունները.
1. Ցանկություններ, որոնց մասին միտքն ուրախություն և հաճելի էմոցիաներ է Ձեզ պարգևում:
2. Ձեր ցանկությունը տանջանք և ցավ չպետք է պատճառի շրջապատող մարդկանց:
3. Ցանկությունն անպայման պետք է կոնկրետ և հստակ լինի:
4. Երբեք մի դավաճանեք Ձեր ցանկություններին: Եթե ցանկանում եք, որ այն կատարվի, ապա գործեք, և այդ ժամանակ Տիեզերքն անպայման կօգնի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը