Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանն ունի ամենաբարձր միջին գնահատականը Բունդեսլիգայում

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամենաբարձր միջին գնահատականն ունի գերմանական Բունդեսլիգայում:

Ըստ Whoscored.com-ի հայ ֆուտբոլիստը 17 խաղի արդյունքներով ստացել է 8.05 գնահատականը:

Մխիթարյանին հաջորդում են Մյունխենի «Բավարիայի» երեք ֆուտբոլիստներ՝ Դուգլաս Կոստան՝ 7.91, Ռոբերտ Լևանդովսկին՝ 7.81, Թոմաս Մյուլերը՝ 7.66: Լավագույն հնգյակը եզրափակում է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» բրազիլացի հարձակվող Ռաֆայելը՝ 7.65:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս