Հենրիխ Մխիթարյանը՝ խաղի լավագույն ֆուտբոլիստ
Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 3:1 հաշվով հաղթել է Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:
Բունդեսլիգայի 2-րդ շրջանի առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը աչքի ընկավ խփած գնդակով և գոլային փոխանցմամբ:
«WhoScored»-ի կողմից Մխիթարյանը ճանաչվել է այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով 9.6 բալ:
Հանդիպման 2-րդ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել դորտմունդյան թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը, ով 75-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո խփել է դորտմունդցիների 3-րդ գնդակը:
Սիրարփի Աղաբաբյան