Իմպրեսիոնիստների ամենահայտնի 10 կտավները
Վառ գույներ, կենցաղային տեսարաններ, բաց տեսարաններ և, ամենակարևորը, լույսի ճշգրիտ նկարագրություն… Սա արվեստի ամենահայտնի ուղղություններից մեկը հակիրճ նկարագրությունն է: Իմպրեսիոնիզմն առաջացել է Ֆրանսիայում, 19-րդ դարի կեսերին:
Նախքան իմպրեսիոնիզմի առաջացումը, նկարիչները նատյուրմորտները, դիմանկարները և նույնիսկ բնանկարները սովորաբար ստեղծում էին իրենց արվեստանոցներում:
Առաջին իմպրեսիոնիստները կոտրեցին ավանդական կանոնները և բառացիորեն դուրս եկան դաշտ, սկսեցին ստեղծագործել բաց երկնքի տակ` ստեղծելով ժամանակակից կյանքի իրատեսական տեսարաններ:
Թեև սկզբում իմպրեսիոնիզմը խիստ քննադատության էր ենթարկվում, շատ շուտով այն իր կայուն տեղը գրավեց երաժշտության և գրականության մեջ նույնպես: Առաջարկում ենք դիտել արվեստում այս հեղափոխական ուղղության ամենահայտնի 10 կտավները:
1. Բար «Ֆոլի-Բերժերում» (Un bar aux Folies Bergère), Էդուարդ Մանե
2. Շուշաններ (Nymphéas), Կլոդ Մոնե
3. Պարահանդես Մուլեն դե լա Գալետ (Bal du moulin de la Galette), Պիեռ-Օգյուստ Ռենուար
4. Տպավորություն. Ծագող արև (Impression, soleil levant), Կլոդ Մոնե
5. Նախաճաշ խոտի վրա (Le déjeuner sur l’herbe), Էդուարդ Մանե
6. Փարիզյան փողոցը անձրևոտ եղանակին (Rue de Paris, temps de pluie), Գյուստավ Կայբոտ
7. Թիավարների նախաճաշը (Le Déjeuner des canotiers), Պիեռ-Օգյուստ Ռենուար
8. Բուալդիո կամուրջը Ռուանում, անձրևոտ եղանակին ( Pont Boieldieu in Rouen, Rainy Weather), Կամիլ Պիսսարո
9. Աբսենթ ( L’Absinthe), Էդգար Դեգա
10. Մանրահատակագործներ (Les Raboteurs de parquet), Գյուստավ Կայբոտ
Պատրաստեց Անի Գաբուզյանը