Իհարկե կարոտում եմ «Ռեալը». Խաբի Ալոնսո
Իսպանացու համար կարևոր է, որ Մադրիդում իրեն գնահատել և հարգել են: Մյունխենցիների կիսապաշտպանը առաջվա նման ապրումներ է ունենում իր նախկին ակումբի համար:
««Ռեալը» մեծ թիմ է, որտեղ բոլոր դիրքերում վառ կատարողներ են խաղում: Նրանք մեծ փորձ ունեն և գերազանց կազմակերպչական բազա: Չնայած անհաջող մեկնարկին, ես վստահ եմ, որ նրանք մինչև վերջ կպայքարեն բոլոր տիտղոսների համար:
Ռաֆա Բենիտեսը վատը չէ մեթոդական պատրաստության և անալիզի մեջ, բայց նրա մոտ չստացվեց ազդեցություն ունենալ ֆուտբոլիստների վրա: Իհարկե ես կարոտում եմ «Ռեալը»: Այնտեղ ես 5 հոյակապ տարի եմ անցկացրել, այնտեղ ինձ հետ հաշվի էին նստում, գնահատում և հարգում էին, իսկ դա շատ կարևոր է ինձ համար»,- 34-ամյա ֆուտբոլիստին է ցիտում Football Espana-ն:
Խաբի Ալոնսոն «Ռեալից» «Բավարիա» է տեղափոխվել 2014թ. ամռանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը