
Մոուրինիոն «Մանչեսթեր Յունայթեդին» 6 էջանոց նամակ է ուղարկել` բացատրություններով, թե ինչու պետք է ակումբն իրեն հրավիրի

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ցանկություն է հայտնել գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»:
52-ամյա պորտուգալացի մասնագետը տեղյակ է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության մեջ կան իր նշանակման հակառակորդներ, դրա համար Մոուրինիոն անգլիական ակումբ նամակ է ուղարկել` բացատրելով, թե ինչու նրանք պետք է իրեն հրավիրեն:
6 էջանոց նամակում պորտուգալացին հայտարարել է այն մասին, թե ինչքան է ցանկանում ստանալ այդ աշխատանքը, պատրաստակամություն է հայտնել համապատասխանել ակումբի սկզբունքներին և ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդին» գործողությունների մանրամասն պլան:
Նշենք, որ Մոուրինիոյի ներկայացուցիչները կապնվել են «Մանչեսթեր Յունայթեդի» հետ` վերջինիս «Չելսիից» հեռացվելուց անմիջապես հետո, սակայն ակումբի որոշ ազդեցիկ ղեկավարներ կարծում են, որ Մոուրինիոյի սկանդալների պատմությունը, նրա պաշտպանական ֆուտբոլը չեն համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդի» սկզբունքների հետ:
Հենց այդ պատճառով Մոուրինիոն նամակ է ուղարկել «Մանչեսթեր Յունայթեդին», որում շատ մանրամասն անալիզի է ենթարկել թիմի գործերի ներկայիս վիճակը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը