«Չելսին» հունվարին կվաճառի Ռամիրեսին
Բրազիլացու ծառայություններով հետաքրքրվում են Գերմանիայում և Ֆրանսիայում:
Ըստ Daily Mail-ի տվյալների, այս ամիս Ռամիրեսն արդեն կարող է դուրս մնալ թիմից: «Չելսին» դեմ չէ վաճառել բրազիլացուն, ում նկատմամբ հավակնություններ ունեն «Բավարիան» և «ՊՍԺ»-ն: «Կապույտները» պատրաստ են բաժանվել Ռամիրեսից, նույնիսկ չնայած այն բանին, որ հոկտեմբերին 28-ամյա կիսապաշտպանը 4 տարով երկարաձգել է պայմանագիրը լոնդոնցիների հետ:
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 25 մլն եվրո:
Ռամիրեսը «Բենֆիկայից» «Չելսի» է տեղափոխվել 22 մլն եվրոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը