Բաժիններ՝

Մենք Դիսնեյլենդում չենք և չենք կարող առանց մտածելու փող ծախսել. Յուրգեն Կլոպ

Հիմնական գործարքները «կարմիրները» կիրականացնեն ամռանը:

Ըստ Յուրգեն Կլոպի խոսքերի, «Լիվերպուլը» այս ձմեռ չի իրականացնի կասկածելի գործարքներ` չնայած կազմը ուժեղացնելու ցանկությանը:

«Ես ինձ միշտ խելացի տղա եմ համարել, այնպես որ, ինչու՞ պետք է փողը քամուն տամ: Այս փողերը հաստատ ձախ չեն գնա: Մենք բավարար միջոցներ ունենք, բայց մենք Դիսնեյլենդում չենք և չենք կարող ասել. «Եկեք մի լավ հանգստանանք, ծախսենք և ոչինչ չխնայենք մեզ համար»:

Մենք որոշակի բյուջե ունենք, որով պետք է ինչ-որ ժամանակ աշխատենք, իսկ այդպիսի բաները կատարվում են երկարաժամկետ զարգացման համար: Եթե Դուք կարողանաք այսպիսի փողերով խաղալ Բունդեսլիգայում, շատ ավելի հեշտ կլինի, բայց սա Պրեմիեր լիգան է: Օրերս ինչ-որ մեկն ինձ ասաց, որ կա աշխարհի ամենահարուստ ակումբների ցուցակը, և այդտեղ է գտնվում նույնիսկ «Կրիստա Փելեսը»:

Մեր կարծիքով, մենք չպետք է դուրս գանք տրանսֆերային շուկա և բոլորի վրա փող ծախսենք: Մենք միշտ քննարկում ենք հնարավոր գործարքը: Իհարկե, այսպիսի փողերով դու հնարավորություն ունես գնել ում պատահի, բայց ադյունքում այդ ով պատահին կդառնա թիմի համար անպետք օղակ: Ես մտածում եմ, ակումբի երկարաժամկետ զարգացման մասին և մենք պարտավոր ենք այնպես անել, որպեսզի գլխավոր թիմում միշտ տեղ լինի երիտասարդ ֆուտբոլիստների համար»,- հայտարարել է գերմանացին Liverpool Echo-ին տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս