
Յուրգեն Կլոպը կոտրեց ակնոցները` խելագարվելով «Լիվերպուլի» հաղթանակից

Շաբաթ մերսիսայդցիները գերմանացի մարզչի ղեկավարությամբ անցկացրեցին մրցաշրջանի ամենադրամատիկ խաղերից մեկը:
55-րդ րոպեին «Լիվերպուլը» պարտվում էր «Նորվիչին» 1:3 հաշվով, բայց 20 րոպեում կարողացավ 3 գնդակ խփել և առաջ անցնել: 90-րդ րոպեին Սեբաստիան Բասոնգը թվում էր, փրկեց «Նորվիչին» և զրկեց մերսիսայդցիներին 2 միավորից, բայց պատասխան հարձակման ժամանակ Ադամ Լալանան խփեց հաղթական գոլը` խելագարության հասցնելու Կլոպին:
Գոլը տոնելու ժամանակ Կլոպը կոտրեց ակնոցները:
«Սովորաբար ես ունենում են ևս մեկ զույգ ակնոց, բայց ես դեռ դրանք չեմ գտել, քանի որ դժվար է առանց ակնոցների ակնոցներ փնտրել»,- խաղից հետո ասել է Կլոպը:
«Լիվերպուլի» հավաքեց 34 միավոր և դուրս եկավ 7-րդ հորիզոնական:
Պատրաստեց Անի Գաբուզյանը