«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները լրիվ իրավունք ունեն սուլել ինձ». Լուի Վան Գալ
Հոլանդացի մասնագետը իր թիմի խաղը «Սաութհեմփթոնի» հետ անվանեց շատ թույլ:
«Ֆանատները ճիշտ էին: Բնականաբար, նրանք հիսաթափված էին և լրիվ իրավունք ունեին սուլել ինձ, բայց մենք պետք է համախմբվենք այս պահին, քանի որ մենք շատ վնասվածքներ ունենք: Երկրպագուները հիմա շատ վատ են վերաբերվում ինձ: Այո, այստեղ ամեն ինչ հասկանալի է:
Այսօր ամեն ինչ վատ էր: Մենք պարտվեցինք, իսկ մեր խաղը պաշտպանությունում ստանդարտների ժամանակ ամեն րոպե ավելի թույլ էր դառնում: Այդպիսին էին մեր պրոբլեմները վերջին րոպեներին, բայց մենք ամբողջ խաղը շատ թույլ անցկացրեցինք: Մենք պահեր չունեինք և մեր մրցակիցներն էլ առանձնապես չէին սպառնում մեր դարպասներին: Կարծում եմ, 0:0 հաշիվը արդարացի կլիներ, բայց մենք պարտվեցինք»,- Վան Գալին է ցիտում Sky Sports-ը:
Շաբաթ «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Սաութհեմփթոնին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը