Բաժիններ՝

Երկու «Բորուսիաների» խաղում հաղթեցին դորտմունդցիները

Հունվարի 23-ին գերմանական Բունդեսլիգայի 18-րդ տուրի շրջանակներում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սեփական հարկի տակ հյուրընկալել էր Դորտմունդի «Բորուսիային»:

Մարկո Ռոյսի ջանքերով հյուրերը առաջ անցան 41-րդ րոպեին: 50-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյան կրկնապատկեց «մեղուների» առավելությունը: 58-րդ րոպեին Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» խաղացող Ռաֆայելը խփեց մեկ գնդակ, սակայն 75-րդ րոպեին Իլկայ Գյունդոգանը ետ բերեց հաշվի նախկին տարբերությունը: Արդյունքում դորտմունդցիները հաղթեցին 3:1 հաշվով:

Այսպիսով, Դորտմունդի «Բորուսիան» հավաքեց 41 միավոր և շարունակում է հետապնդել «Բավարիային», որը գլխավորում է աղյուսակը 49 միավորով: Մյոնխենգլադբախի «Բորուսիան» մնաց 4-րդ տեղում` 29 միավորով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031