Բաժիններ՝

Ինչպե՞ս են համընկնում Ձեր ձեռքերի ափերի մեջ սրտի գծերը. ահա թե ինչ է դա նշանակում

Խիրոմանտիան հինավուրց արվեստ է, որն արդեն հազար տարեկան է: Այն առաջացել է Հնդկաստանում և տարածվել է Ասիայում, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում:

Ձեռքերի ափերի մեջ ճակատագրի գծերի մասին գիտությունը հիշատակվում է Հին չինական «Փոփոխություների» գրքում և Արիստոտելի փիլիսոփայական աշխատություններում: Նույնիսկ Ալեքսանդր Մեծը կարծում էր, որ դա իրեն առավելություն է տալիս մարտում, և հնարավոր է՝ այդ պատճառով նա հաղթել է ամբողջ 15 տարի անընդմեջ:

Ամենահետաքրքիր գծերից մեկը ձեռքի ափի մեջ գտնվում է մատների ուղիղ հիմքի տակ: Դրանք կոչվում են սրտի գծեր:

Նրանից, թե այդ գծերն ինչպես են հատվում, կախված են Ձեր հարաբերությունները և ապագա ամուսնությունը: Պարտադիր չէ դիմել խիրոմանտին. եկեք սովորենք դա անել ինքնուրույն:

Սկզբում ուղղակի իրար կողքի կպցրեք Ձեր ձեռքերը և բացեք ափերը:

Ուշադրություն դարձրեք այն բանին, թե ինչպես են համընկնում վերին գծերը: ls_640x433

1. Եթե աջ ձեռքի գիծն ավելի վերև է, քան ձախ ձեռքինը, ապա դա նշանակում է, որ Դուք լավ սիրեկան եք և շատ իմաստուն:

Դուք, որպես կանոն, լսում եք Ձեր հոգու իմաստուն կողմին:

2. Եթե ձախ ձեռքի գիծն ավելի բարձր է, քան աջ ձեռքինը, ապա դա նշանակում է, որ Դուք նպատակաուղղված և անկախ մարդ եք, ում անհրաժեշտ չէ սերը երջանկության համար:

Դուք հեշտությամբ պայքարում եք կյանքի տարբեր իրավիճակներում, և քանի դեռ դա անհրաժեշտ է, Դուք լրջորեն չեք ընդունում սերը:

3. Եթե Ձեր գծերը նույն բարձրությունն ունեն, ապա դա խոսում է այն մասին, որ Դուք հանգիստ և դաստիարակված մարդ եք:

Ձեզ դուր չեն գալիս փոփոխությունները կյանքում, և Դուք, ամենայն հավանականությամբ, շատ լավ ծնող կլինեք:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս