Խորխե Սամպաոլին հեռացել է Չիլիի հավաքականից
55-ամյա մասնագետը հրաժարվել է բոլոր բոնուսներից, որոնք պետք է ստանար 2015թ. Ամերիկայի Գավաթը հաղթելու համար:
Չիլիի պրոֆեսիոնալ ֆուտբոլի Ասոցիացիան համաձայնության է հասել հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիի հետ` պայմանագրի լուծարման հարցում: Այդ մասին հաղորդել է կազմակերպության պաշտոնական կայքը:
Պայմանագրի լուծարման ֆինանսական կողմի մասին բանակցությունները շարունակվում են, բայց չիլիական ասոցիացիան զբաղվում է նոր մարզչի որոնումներով:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Սամպաոլին «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուներից մեկն է:
Սամպաոլին գլխավորել է Չիլիի հավաքականը 2012թ.-ից և թիմի հետ հաղթել է 2015թ. Ամերիկայի գավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը