Նոր տվյալներ վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների տարածվածության վերաբերյալ

ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել:

Չնայած իրավիճակի կայունությանը, այնուամենայիվ առողջապահության նախարարությունն շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով, նախարարության պաշտոնյաներն ամեն օր այցելում են Ստեփանակերտի բժշկական հաստատություններ, մասնագետների կողմից շարունակվում են ամենօրյա մշտադիտարկումները, բակային համայցերը:

Այսպես` 2016թ. հունվարի 19-ի դրությամբ հանրապետության ստացիոնարներում բուժում են ստանում 108 հիվանդ, այդ թվում 45-ը մինչև 18 տարեկան: Բուժում ստացողներից 63 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 14 -ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում են ստանում 2 հիվանդ, բժիշկները նրանց վիճակը միջին ծանրության են գնահատում:

Տեսանյութեր

Լրահոս