
«Վոլգան» կխաղա Երևանի «Արարատի» հետ

Նիժնի Նովգորոդի «Վոլգան», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը, ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբխազիայում: Անդրեյ Տալալաևի թիմը հավաքի ընթացքում պլանավորում է անցկացնել 2 ստուգողական հանդիպում:
Առաջին խաղում ռուսական թիմը կմրցի «Նարտոմի» հետ: Հունվարի 23-ին «Վոլգան» կխաղա հայազգի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանի «ԲՄԱ-Էներգիայի» հետ, իսկ ահա հունվարի 27-ին Արթուր Սարկիսովի և Արթուր Մինոսյանի թիմը մրցելու է Երևանի «Արարատի» հետ:
Սիրարփի Աղաբաբյան