
Անկախ ՖԻՖա-ի բողոքարկումից, «Ռեալը» առաջարկ է պատրաստում Դե Խեային ամռանը գնելու համար

«Ռեալ Մադրիդը» չի հրաժարվում «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի ձեռք բերելու մտքից:
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Դե Խեան գրեթե տեղափոխվել էր Մադրիդ:
«Սերուցքայիններին» չի կանգնեցնում անգամ ՖԻՖԱ-ի սահմանած տրանսֆերային արգելքը: Մադրիդցիները վստահ են, որ բողոքարկումից հետո ՖԻՖԱ-ի դրած տրանսֆերային արգելքը կհանվի:
«Ռեալի» ղեկավարությունը շատ հանգիստ է և չի պատրաստվում ավելորդ տրանսֆերներ գնել արգելքների պատճառով:
Հիշեցնենք, որ արգելքը սահմանված է նաև մադրիդյան մյուս ակումբի` «Ատլետիկոյի» համար:
Սիրարփի Աղաբաբյան