Բաժիններ՝

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել 21-ամյա անգլիացի ֆուտբոլիստի

Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է համալրել իր կազմը 21-ամյա անգլիացի ֆուտբոլիստով: Այդ ֆուտբոլիստը «Էվերթոնի» պաշտպան Ջոն Սթոունզն է:

Ըստ անգլիական մամուլի տեղեկությունների՝ Սթոունզի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Սթոունզի տրանսֆերը կատալոնական ակումբի համար մարզական մամուլը համարում է շահավետ ձեռքբերում: Երիտասարդ անգլիացու տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո:

ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում Սթոունզը մասնակցել է 19 հանդիպման:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս