Համեղ շոկոլադե երշիկ թեյի հետ
Զարմանալի է, բայց ամենապարզ բաղադրիչներից հաճախ ստացվում են ամենահամեղ ուտեստները: Բայց մեր մայրիկներն ու տատիկները օգտագործում էին ձեռքի տակ եղած բաղադրիչները և պատրաստում էին հրաշալի շոկոլադե երշիկներ:
Անհրաժեշտ է.
1. 600գ թխվածքաբլիթ
2. 3 ճաշի գդալ կակաո
3. 150մլ կաթ
4. 200գ կարագ
5. 8 ճաշի գդալ շաքարավազ
Պատրաստման եղանակը.
1. Փշրեք թխվածքաբլիթները մեծ կտորների (օգտագործեք մսաղաց կամ խառնիչ (блендер)):
2. Խառնեք կակաոն շաքարավազի հետ:
3. Ցածր կրակի վրա հալեցրեք կարագը կաթի, կակաոյի և շաքարավազի հետ: Պահեք կրակի վրա, մինչև շաքարավազն ամբողջությամբ լուծվի և զանգվածը դառնա միասեռ, բայց զանգվածը չենք հասցնում եռման աստիճանի:
4. Խառնում ենք թխվածքաբլիթները հեղուկ զանգվածի հետ: Խառնեք այնքան ժամանակ, մինչև խիտ զանգված ստացվի:
5. Ստացված խմորից ձևավորեք երեք երշիկ և փաթեթավորեք դրանք սննդային թաղանթով:
6. Դրեք երշիկը սառցարան (3 ժամ):
Երբ երշիկները սառչեն, մատուցեք այն թեյի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը