
Գիտնականները պարզել են, թե որ մթերքներն են առաջացնում քնի հետ կապված խնդիրներ

Ըստ փորձագետների, քնի վրա բացասաբար ազդում է քաղցր և ճարպային սնունդի օգտագործումը:
Ուսումնասիրությունների արդյունքում ամերիկացի գիտնականները պարզել են, որ քաղցր և ճարպոտ սնունդի չափից շատ օգտագործումը կարող է բացասաբար ազդել մարդու քնի վրա: Ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են Journal of Clinical Sleep Medicine-ում:
Գիտնականները փորձարկում են անցկացրել, որին մասնակցել են 13 տղամարդ և 13 կին, որոնց մարմնի քաշը համապատասխանել է նորմայի պահանջներին: Փորձարկումը տևել է 5 գիշեր:
Ուսումնասիրության ընթացքում մարդիկ, որոնց միջին տարիքը կազմում էր 35 տարի, իսկ քնի տևողությունը` 7 ժամ 35 րոպե, պառկել են անկողնում երեկոյան ժամը 10-ից մինչև առավոտյան ժամը 7-ը:
Գիտնականները հետևում էին, որպեսզի բոլոր մասնակիցները խստորեն հետևեին դիետային առաջին 4 օրվա ընթացքում: Նրանք պետք է խուսափեին քացր և յուղոտ կերակուրից:
Իսկ 5-րդ օրը հայտարարվել էր «ազատ օր», երբ մասնակիցները կարող էին անսահմանափակ օգտագործել քաղցրավենիք և յուղոտ սնունդ:
Փորձարկման արդյունքում պարզ դարձավ, որ պատճաշ սնունդը նպաստում է լավ հանգստին և ուժերի վերականգնմանը: Իսկ քաղցր և ճարպային սնունդի օգտագործումը առաջացնում է մակերեսային քուն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը