Բաժիններ՝

Լեոնարդո Դի Կապրիոն ցանկանում է խաղալ Պուտինի դերը

Հոլիվուդյան դերասանը խոստովանել է իր ցանկության մասին վերջին հարցազրույցում:

Ամերիկյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն գերմանական Welt am Sonntag-ին տված հարցազրույցում հայտարարել է էկրանին Պուտինի կերպարը մարմնավորելու իր ցանկության մասին:

«Պուտինը կարող է լինել շատ, շատ, շատ հետաքրքիր, ես հաճույքով կխաղայի նրա դերը ֆիլմում»,- ասել է դերասանը:

Նա նաև պատմել է, որ մի քանի տարի առաջ հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ` սիբիրյան վագրերի փրկությանը նվիրված ֆորումի ժամանակ:

«Իմ ֆոնդը ֆինանսական աջակցություն է տրամադրում այդ գիշատիչ կատուների պաշտպանությանը ուղղված մի քանի ծրագրերի: Պուտինը և ես խոսել ենք միայն այդ հրաշալի կենդանիների պաշտպանության մասին, ոչ մի քաղաքականություն»,- ասել է Դի Կապրիոն:

«Ավիատորի» աստղը հավաստիացրել է նաև, որ բացի Պուտինի կերպարից Ռուսաստանի պատմության մեջ կան նրան հետաքրքրող այլ անձինք նույնպես: Օրինակ, Դի Կապրիոն պատրաստակամություն է հայտնել մարմնավորել Լենինի և Ռասպուտինի կերպարները:

«Լենինը նույնպես հետաքրքիր կլիներ ֆիլմում: Ինչպես նաև Ռասպուտինը: Ես կարծում եմ, որ ռուս պատմության մասին պետք է ավելի շատ ֆիլմեր նկարվեն»,- նշել է դերասանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս