Բաժիններ՝

Քեյթ Միդլթոնը կդառնա Huffington Post-ի խմբագիրը

Huffington Post պարբերականը Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին առաջարկել է համագործակցել` որպես հրավիրված խմբագիր, հաղորդում է Us Weekly-ն:

Պարբերականի ղեկավարությունը ակնկալում է, որ համագործակցության շրջանակներում Քեյթ Միդլթոնը կտրամադրի հեղինակային մի քանի հոդվածներ: Ի դեպ, առաջարկված թեմաներից մեկը բավականին անսպասելի է` երեխաների հոգեկան առողջություն: Երկրորդ թեման ավելի ավանդական է արքայական ընտանիքի ներկայացուցիչների համար` բարեգործություն:

Քեյթ Միդլթոնը կստանա լայն լսարանի հետ այս երկու ոլորտներում իր սեփական փորձառությամբ և դիտարկումներով կիսվելու հնարավորություն: Հաղորդվում է նաև, որ խմբագրի պաշտոնում նրա աշխատանքը կտևի ընդամենը մեկ օր:

Հայտնի է, որ Քեյթ Միդլթոնը բարեգործական գործունեության շրջանակներում մեծ ուշադրություն է դարձնում երեխաների հոգեկան առողջությանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031