
Ավստրալիան չեղյալ է հայտարարում Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

Ավստրալիան չեղյալ է հայտարարում Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները՝ հետևելով Եվրամիության ու ԱՄՆ-ի օրինակին, հայտարարում է LifeNews-ը: Նման հայտարարություն կատարել է Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոփը: Այն հրապարակվել է գերատեսչության կայքում:
«Ավստրալիայի կառավարությունը ձեռնամուխ կլինի համապատասխան պատժամիջոցների չեղարկմանը, այդ թվում՝ տնտեսական, որոնք սահմանել էր ՄԱԿ-ը»,- հայտնել է Ջուլի Բիշոփը:
Նախարարի խոսքով՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցները, կապված ռազմական գործունեության հետ, կմնան ուժի մեջ: Դա վերաբերում է սպառազինությունների արտահանմանն ու բալիստկ հրթիռների արտադրության համար անհրաժեշտ նյութերին: