
«Ռեալը» կարող է հաղթել Չեմպիոնների լիգան` Զիդանի խարիզմայի շնորհիվ. Ֆաբիո Կապելո

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն կիսվել է Զինեդին Զիդանի մասին իր կարծիքով:
«Զիդանը կարող է դառնալ մեծ մարզիչ: Նա լավ էր աշխատում «Կաստիլիայում»: Զիդանը ունի խարիզմա, որի շնորհիվ «Ռեալը» կարող է գլխավորել առաջնության աղյուսակը և հաղթել Չեմպիոնների լիգան:
Զիդանը Անչելոտիի օգնականն էր և Կարլոն դարձավ հիանալի ուսուցիչ Զիդանի համար: Անչելոտին աշխարհի լավագույն մարզիչներից է»,- ասել է իտալացին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը