
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում էր հրավիրել ինձ 2013թ.-ին, բայց ես հավատարիմ էի «Բորուսիային». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, որ ինքը կարող էր գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը» Սըր Ալեքսի հեռանալուց հետո:
««Մանչեսթեր Յունայթեդը» կապ էր հաստատում ինձ հետ: Մենք երկար չշփվեցինք, բայց ինձ համար դա շատ բան էր նշանակում: Դա մեծ պատիվ էր:
Երբ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն ցուցաբերեց իմ նկատմամբ, ես չէի կարող հեռանալ Դորտմունդից: 2013թ. ամառն էր և ես ծրագրեր էի կազմում հաջորդ մրցաշրջանի համար: Տրանսֆերային ծրագրերը գտնվում էին իրականացման փուլում, և նման իրավիճակում ես պարզապես թույլ չէի տա ինձ հեռանալ: Այդպես չպետք է լինի:
Իրական առաջարկություն ես չստացա, բայց ամեն դեպքում ես չէի կարող ընդունել այն: Գուցե դա այնքան էլ խելացի չէ, բայց ես չեմ կարող այլ կերպ: Ես միշտ հավատարիմ եմ եղել «Բորուսիային»: Այդպես էր նաև «Մայնցի» հետ»,- ասել է Կլոպը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը