
«Տվեք ինձ 500 մլն տարեկան և ես կկառուցեմ թիմ, որը կկանգնեցնի «Բավարիային»»

Դորտմունդյան «Բավարիայի» կիսապաշտպան Նուրի Շահինը կիսվել է կարծիքով այն մասին, որ Բունդեսլիգան համարվում է ձանձրալի առաջնություն` պայմանավորված «Բավարիայի» գերիշխանությամբ:
«Իհարկե, այս իրավիճակին կարելի է դիտել այնպես, ինչպես շատ մարդիկ: Օրինակ` Ժոզե Մոուրինիոն: Բայց, իմ կարծիքով, Բունդեսլիգան լավ մրցաշար է:
Գուցե Անգլիայում ուժեղ մրցակցություն է, բայց տվեք Բունդեսլիգային մի քանի միլիարդ և ժամանակ, և բոլոր աստղերը կգան միայն այստեղ:
Ինչպես կոտրել «Բավարիայի» հեգեմո՞նիան: Տվեք ինձ 500 մլն տարեկան և ես կկառուցեմ այնպիսի թիմ, որը դա կանի»,- հայտարարել է Շահինը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը