
Դավիդ Դե Խեան իրեն լավ է զգում «Մանչեսթեր Յունայթեդում». Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը վստահություն է հայտնել, որ թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեայի վրա ոչ մի կերպ չի անդրադառնա «Ռեալի» կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը:
«Չեմ կարծում, որ Դե Խեայի գլխում նման մտքեր կառաջանան: Դա անցած օրերի խնդիր էր:
Հիմա ես տեսնում եմ ֆուտբոլիստի, ով հաճույք է ստանում ակումբում գտնվելուց և ցուցադրում է որակյալ ֆուտբոլ:
Վալդեսի ապագա՞ն: Այդ հարցով դիմեք անձամբ Վիկտորին»,- ասել է Վան Գալը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը