Բաժիններ՝

Ավստրիան հրաժարվում է Շենգենյան համաձայնագրից

Ավստրիան հայտարարել է Շենգենյան համաձայնագրի գործողության ժամանակավոր դադարեցման մասին: Այս մասին ավստրիական Oesterreich թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը, հայտնում է BBC-ն:

Ավստրիայի կանցլերի խոսքով՝ նման քայլի երկիրը ստիպված է դիմել միգրացիոն ճգնաժամի պատճառով:

Սահմանապահ ծառայությունները հրաման են ստացել ստուգել Ավստրիայի սահմանը հատած յուրաքանչյուր անձի փաստաթղթերը: Այդ միջոցառման շնորհիվ իշխանությունները հույս ունեն խուսափել անօրինական փախստականների հոսքից:

Ինչպես հայտարարել է Ավստրիայի կանցլերը, երկրի սահմանը կարող են հատել միայն այն փախստականները, ովքեր ունեն փաստացի իրավունք՝ հայցել քաղաքական ապաստան:Մյուսներին Ավստրիան չի ընդունելու՝ փախստականները կուղարկվեն հետ:

Ֆայմանն ընդգծել է, որ թեև համաձայնագրի գործողությունը ժամանակավորապես է կասեցվել, միգրացիայի խնդրի անտեսումը լրջորեն սպառնում է Շենգենյան գոտու գոյությանը: Ավստրիացի կանցլերի կարծիքով՝ դա հնարավոր է պահպանել միայն այն դեպքում, եթե Եվրամիության բոլոր անդամները պատասխանատվությամբ վերաբերեն իրենց արտաքին սահմանների պահպանությանը ու թույլ չտան ԵՄ մուտք գործել նրանց, ովքեր ապաստան հայցելու իրավունք չունեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս