Բաժիններ՝

Տրանսֆերային շուկայում Ուելբեքից լավ ֆուտբոլիստ չեմ գտնի. Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ տրանսֆերային շուկայում լավագույն տարբերակը հարձակվող Դենի Ուելբեքն է:

«Ես կնախընտրեի, որ իմ ֆուտբոլիստները ապաքինվեին, և ոչ թե գնումներ կատարեի: Ուելբեքին դեռ անհրաժեշտ է 2-3 շաբաթ, բայց ես վստահ եմ, որ տրանսֆերային շուկայում ես չեմ կարողանա գտնել ավելի լավ ֆուտբոլիստ, քան Դենին:

Էլ-Նենին պատրաստ է դաշտ դուրս գալ, բայց ես դեռ վերջնական որոշում չեմ կյացրել: Մենք նոր վնասվածքներ չունենք` համեմատած «Լիվերպուլի» հետ խաղի, այնպես որ նա կարող է միանալ թիմին»,- ասել է Վենգերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս