Բաժիններ՝

«Ռեալը» հրաժարվել է «Լիվերպուլի» հետ բանակցություններ վարել Էդեգորի տրանսֆերի վերաբերյալ

«Ռեալը» մտադիր չէ վաճառել հարձակողական ոճի կիսապաշտպան Մարտին Էդեգորին:

«Լիվերպուլը» հետաքրքրված է 17-ամյա նորվեգացու ծառայություններով: Սակայն անգլիացիները չեն կարողացել համոզել Էդեգորին, որ նա մեծ խաղային փորձ ձեռք կբերի «Լիվերպուլում» և «Ռեալը» հայտարարել է, որ Էդեգորը չի վաճառվում:

Հիշեցնենք, որ Էդեգորը տեղափոխվել է «Ռեալ» մոտ մեկ տարի առաջ և ակումբի հիմնական կազմում առաջին հանդիպումը անցկացրել է Կարլո Անչելոտիի ղեկավարությամբ, 16 տարեկան հասակում:

Հիմա Էդեգորը խաղում է «Ռեալի» երիտասարդական թիմում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031