
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է առաջարկել «Միլանին» 40 մլն եվրո Դոնարումուի համար

«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումուն հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունների ցուցակում:
Ինչպես հաղորդում է Sportmediaset-ը, մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբը 16-ամյա դարպասապահի համար պատրաստ է վճարել 40 մլն եվրո:
Այսպիսով, Դոնարումուի տրանսֆերը կարող է դառնալ ամենաթանկը երիտասարդ խաղացողների շրջանում:
Նշվում է, որ Դոնարումուի վաճառքի դեպքում «Միլանը» կփորձի ձեռք բերել «ՊՍԺ»-ի դարպասապահ Սալվատորե Սիրիգուին, ով դեմ չէ Իտալիա վերադառնալուն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամռանը «Ռեալը» կրկին կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային:
Պատրաստեց Անի Գաբուզյանը