Բաժիններ՝

Արսեն Վենգերը հայտարարել է նոր ֆուտբոլիստի տրանսֆերի մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է «Բազելի» հենակետային կիսապաշտպան Մոհամեդ Էլ-Նենիի ձեռքբերման մասին:

«Իհարկե, Էլ-Նենին կլինի մեզ մոտ: Նա արդեն տեղափոխվել է: Տեսնենք, կկարողանա նա մասնակցել կիրակի օրը կայանալիք «Սթոք Սիթիի» դեմ հանդիպմանը»,- ասել է Վենգերը:

Ինչպես հաղորդում է ESPN-ը, 23-ամյա եգիպտացու տրանսֆերի գինը կազմել է 7 մլն ֆունտ: Պաշտոնապես ֆուտբոլիստը կներկայացվի այսօր:

Շվեյցարիայի ընթացիկ մրցաշրջանի 16 խաղերում Էլ-Նենին դարձել է 2 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031