
Պատոն հետաքրքրված է «Չելսի» տեղափոխմամբ

«Չելսին» և «Լիվերպուլը» պայքարում են «Կորինտիանսի» հարձակվող Ալեշանդրե Պատոյի համար, ով վերջին երկու մրցաշրջաններում վարձակալական հիմունքներով հանդես է եկել «Սան Պաուլուի» կազմում:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, 26-ամյա բրազիլացին նախընտրում է տեղափոխվել լոնդոնյան ակումբ, և ոչ թե մերսիսայդյան, չնայած այն բանին, որ հենց «Լիվերպուլն» է «Կորինտիանսի» հետ պայմանավորվել 15 մլն եվրո արժողությամբ տրանսֆերի մասին:
Նշենք, որ Պատոյի պայմանագրի ժամկետը «Սան Պաուլուի» հետ լրանում է այս տարվա դեկտեմբերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը