Բաժիններ՝

Ցավոք, դեռ հունվար է, այլ ոչ թե մայիս. Կլաուդիո Ռանիերի

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին պատմել է երեկվա խաղում «Տոտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (1:0):

«Մենք ուզում էինք հաղթել, բայց հիշում էինք, որ շատ բարդ խաղ է սպասվում: «Տոտենհեմը» լավ մեկնարկեց և ճնշում էր գործադրում մեզ վրա, բայց մենք խուճապի չմատնվեցինք և դիմադրեցինք: Հակառակորդին դժվար էր մեզ հետ:

Մենք վտանգավոր պահեր էինք ստեղծում, երկրորդ խաղակեսում սկսեցինք բաց ֆուտբոլ խաղալ: Երկու թիմերն էլ շանս ունեին դարպասը գրավելու համար, բայց միայն մեզ հաջողվեց դա անել:

Մենք 3 խաղ անընդմեջ գնդակ բաց չենք թողել: Ցավոք, դեռ հունվար է, այլ ոչ թե մայիս: Առջևում շատ աշխատանք է մեզ սպասվում: Մենք պետք է շարունակենք մարզվել և հավատալ այն ամենին, ինչ անում ենք»,- ասել է Ռանիերին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031