Բաժիններ՝

Երեկ շատ գոլեր խփվեցին, բայց մենք դեռ բազում խնդիրներ ունենք. Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ամփոփել է ԱՊԼ-ի «Արսենալի» դեմ խաղի արդյունքները (3:3):

«Հանդիպման 60-70 տոկոսը մենք լավ էինք խաղում: Ֆուտբոլիստները վտանգավոր պահեր էին ստեղծում, բայց բաց թողեցին 2 հեշտ գնդակ:

Առաջին գնդակը մենք բաց թողեցինք խաղի արդյունքում, երկրորդը` Ժիրուի հաջող գործողությունների, իսկ երրորդի դեպքում մենք պարզապես շատ էինք գնդակը տալիս մրցակցին:

Խաղի վերջում մենք շատ լավ էինք խաղում, բայց մեզ հաջողություն էր պետք` հաշիվը հավասարեցնելու համար: Կարծում եմ, որ սա արդար արդյունք է:

Թիմը նման է մարտկոցի: Սկզբում մենք լավ էինք խաղում, բայց աստիճանաբար ֆուտբոլիստները մարեցին, ինչի արդյունքում փոխվեց խաղի ընթացքը:

Երեկ շատ գոլեր խփվեցին, բայց մենք դեռ բազում խնդիրներ ունենք»,- ասել է Կլոպը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031