
Մենք լավ հանդիպում անցկացրինք, բայց կարող էինք ավելի լավ խաղալ. Օլիվիե Ժիրու

«Արսենալի» հարձակվող Օլիվիե Ժիրուն պատմել է Անգլիայի առաջնության «Լիվերպուլի» դեմ խաղի մասին (3:3):
«Խաղը շատ հետաքրքիր էր հանդիսատեսի համար, քանի որ այն ընթանում էր բարձր արագությամբ, ստեղծվեցին շատ վտանգավոր պահեր:
Դժվար է հաղթել արտագնա խաղում, երբ բաց ես թողնում 3 գնդակ: Սկզբում ես հիասթափված էի, բայց մենք վերադառնում էինք խաղին: Թեև խաղի ընթացքում 2 անգամ զիջեցինք հաշվի մեջ, բայց թիմը ցույց տվեց իր բնավորությունը:
Հուսով եմ, որ այս բաց թողած գնդակների համար մրցաշրջանի վերջում չենք ափսոսա:
Մենք լավ հանդիպում անցկացրինք, բայց, այնուամենայնիվ, կարող էինք ավելի լավ խաղալ»,- ասել է Ժիրուն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը